Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սակավագոլ հանդիպումներ

Սակավագոլ հանդիպումներ
28.10.2014 | 13:03

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության նախորդ տուրի խելահեղ, ոչ ֆուտբոլային հաշիվներով ավարտված հանդիպումներից հետո թիմերը տասնմեկերորդում հիմնականում եղան սակավագոլ: Այսպես՝ 0:0 է ավարտվել «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը, «Ալաշկերտը» «Գանձասարի» հետ պայքարում բավարարվել է մեկ գոլ խփելով: Ինչ վերաբերում է օր առաջ կայացած «Արարատ»-«ՈՒլիս», «Բանանց»-«Միկա» դիմակայություններին, երկուսում էլ առավել հաջողակ են եղել հյուրերը: «ՈՒլիսը» հաղթել է 3:2, «Միկան»՝ 2:0 հաշվով:
Մրցաշարային աղյուսակում անփոփոխ առաջատարը «ՈՒլիսն» է` երեսունմեկ միավորով: Նրան հաջորդում են «Փյունիկը» (18 միավոր) և «Ալաշկերտը»: Վերջինիս նման տասնչորս միավոր ունեն նաև «Շիրակն» ու «Գանձասարը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ